Իշխան Վահանյանի գործով հարցաքննվել է վկաներից մեկը, նիստն ընթացել է լարված մթնոլորտում: Զորամասի հոգեբանի խոսքով՝ Խուռհատ սարում խուճապ է առաջացել հակառակորդի հարձակման ընթացքում: Ուսումնական գումարտակի զինծառայողները իրեն ասել են, որ չեն տիրապետել զենքին, իրենց հետ չեն եղել սպաներ: Զինվորները գտնվել են ծանր հոգեբանական վիճակում: Մյուս վկան չէր ներկայացել նիստին, դատարանը բերման ենթարկելու որոշում է կայացրել:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։