Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Լիխտենշտեյնի իր գործընկեր Դոմինիկ Հասլերին Ազգային տոնի առթիվ:
«Իմ լավագույն մաղթանքներն եմ հղում գործընկերոջս՝ Դոմինիկ Հասլերին, ակնկալում եմ Հայաստանի և Լիխտենշտեյնի միջև երկխոսության ու համագործակցության հետագա զարգացման նոր հնարավորություններ»,- գրված է Արարատ Միրզոյանի X-ի էջում: