Միացյալ Նահանգները ցանկանում է ստիպել Իսրայելին՝ մեղմել իր դիրքորոշումը և հրաժարվել պաղեստինյան արմատական իսլամիստական ՀԱՄԱՍ խմբավորման նկատմամբ նոր պահանջներից։ Այդ մասին հայտնում է Financial Times (FT) թերթը՝ հղում անելով բարձրաստիճան աղբյուրներին։
Ըստ պարբերականի՝ ամերիկյան կողմը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուից պահանջում է «կանգ առնել»։ ԱՄՆ-ը պնդում է, որ ռազմական գործողությունները դադարեցվեն «Հեզբոլլահ» շիա իսլամիստական կազմակերպության հրամանատար Ֆուադ Շոքրի և ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանություններից հետո՝ նշում է FT-ն։
Ավելի վաղ Haaretz թերթը գրել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հրապարակայնորեն կմեղադրի Նեթանյահուին բանակցությունների ձախողման համար, եթե նա հրաժարվի բանակցել պատանդների վերադարձի և Գազայի հատվածում հրադադարի շուրջ։