ՆԱՏՕ-ի ավելի քան կես միլիոն զինծառայող այժմ պատրաստի վիճակում է՝ PAP գործակալությանը հայտնել է Դաշինքի ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ռոբ Բաուերը։
«ՆԱՏՕ-ն իրականացրել է ամենահամապարփակ պաշտպանական ծրագրերը սառը պատերազմից ի վեր, և դաշինքի ուժերն ակտիվորեն փորձարկում և կատարելագործում են այդ պլանները: Ներկայումս մենք ունենք ավելի քան 500,000 զինվորական բարձր պատրաստության վիճակում»,- ասել է Բաուերը:
Նրա խոսքով՝ դաշնակիցները պայմանավորվել են նաև ուժեղացնել Լեհաստանի հակաօդային և հակահրթիռային պաշտպանությունը։
Ծովակալն ասել է, որ ՆԱՏՕ-ն դաշինքի որևէ երկրի, այդ թվում՝ Լեհաստանի կամ Բալթյան երկրների դեմ մոտալուտ ռազմական հարձակման սպառնալիք չի տեսնում։
Միևնույն ժամանակ, նա նշել է. «Մենք տեսնում ենք Ռուսաստանի կողմից ագրեսիվ պահվածքի մտահոգիչ պատկեր»։