Կառավարության որոշումներով աջակցություն կստանան Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից տուժած թե՛ տնտեսվարողները, թե՛ անհատները: 150 տնտեսվարողի հաշվարկով ընդհանուր նախատեսված է 140 մլն դրամ բյուջե, իսկ անհատների դեպքում աջակցություն կստանան ընտանի կենդանի, այգի և մեքենա կորցրածները: Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի 200 միլիոն դոլարի ներդրումային վարկը կուղղվի Քաջարանի թունելի շինարարությանը: Ազատ տնտեսական գոտի կստեղծվի Արագածոտնի մարզում, սպասվում է 30 մլրդ դրամի ներդրում:
Նիստի մանրամասները՝ տեսանյութում: