Ուկրաինան և Ռուսաստանը բանակցություններ են սկսել Կուրսկի շրջանում գերեվարված ռազմագերիների փոխանակման շուրջ՝ հայտնել է Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպանը: Դմիտրո Լուբինեցի խոսքով՝ բանակցությունների առաջարկով հանդես է եկել ռուսական կողմը։
Թե քանի ռուս զինվորականի է գերեվարել ուկրաինական կողմը օգոստոսի 6-ից ի վեր՝ հայտնի չէ, պաշտոնական տվյալներ դեռ չեն հրապարակվել։
Երեկ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին զեկուցել է Վոլոդիմիր Զելենսկուն, որ միայն վերջին մեկ օրում 100 ռուս զինվորական է գերավարվել:
Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում: