Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզում առաջխաղացում են գրանցել, նաև հարվածում են ռուսական ռազմական օդանավակայանների։
«Ուկրաինական ուժերը հասնում են ռազմավարական նպատակներին: Նաև աշխատում ենք գործընկերների հետ մեր երկրի համար անհրաժեշտ հեռահար զենքի հարցով»,- նշել է Ուկրաինայի նախագահը: Նա հերթական անգամ ընդգծել է, որ փոխանակման ֆոնդը մեծանում է՝ նկատի ունենալով գերեվարված ռուս զինվորականներին։ Զելենսկին հայտարարել է, որ Կուրսկի շրջանում իրավիճակի հարցով մշտական կապի մեջ է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հետ:
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: