30 տարի առաջ Հայաստանը միացավ միջազգային ինտերնետ հանրությանը am դոմեյնով: Առաջինն այդ դոմեյնով գործի է անցել Երևանի ֆիզիկայի ինստիտուտը, երկրորդը Հայաստանի Ամերիկյան համալսարանն էր: Այսօր am տիրույթում գոյություն ունի 45 հազար դոմեյն:
«Ինտերնետ Հանրություն» հասարակական կազմակերպության նախագահը նկատել է, որ հայաստանյան բազմաթիվ փոքր ձեռնարկություններ խուսափում են սեփական վեբ կայքներն ունենալուց:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի տեսանյութում: