Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 14-15-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 153 դեպք:
Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 47, թմրանյութի հայտնաբերման՝ 22, մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, ֆիզիկական ներգործության և խարդախության՝ 11-ական, սառը զենք կրելու՝ 8, անձնական ունեցվածքի գողության`7, զենք-զինամթերքի առգրավման՝ 6, հոգեկան ներգործության՝ 5, թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 4, փաստաթղթեր կեղծելու՝ 3, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 2, բնակարանային գողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և պետական սահմանն ապօրինի հատելու՝ 1-ական դեպք։Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է պետական ունեցվածքի գողության և ավտոմեքենայի գողության 1-ական դեպքՀայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։