ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացնում է Համահայկական հայագիտական 11-րդ օլիմպիադան: Նպատակն է խրախուսել հայոց լեզվի, գրականության և պատմության իմացությունն արտերկրում բնակվող հայ երեխաների շրջանում, օգնել նրանց ճանաչել Հայաստանը և ծանոթանալ տարբեր երկրներում բնակվող հասակակիցների հետ:
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ Համահայկական հայագիտական 11-րդ օլիմպիադային մասնակցության հայտ են ներկայացրել Վրաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Իսպանիայում և Քուվեյթում սովորող 53 աշակերտ:
Օլիմպիադային մասնակցության հայտերը ընդունվել են մինչև 2024 թ. օգոստոսի 4-ը:
Միջոցառումը անցկացվելու է 2024 թ. օգոստոսի 15-19-ը: Բացի հիմնական մրցույթներից, անցկացվելու են այլ միջոցառումներ ևս՝ երգի, ասմունքի, խոհարարական վարպետության դասեր և այլն:
Երիտասարդների համար կկազմակերպվեն ճանաչողական այցեր Հայաստանի տեսարժան վայրեր, հանդիպումներ տարբեր ոլորտների հայտնի գործիչների հետ, ուսուցողական միջոցառումներ (պարի ուսուցում, երգի ուսուցում, ժողովրդական արվեստների ուսուցում և այլն):