Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է օգոստոսի 15-ին Կատարում։ Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը հայտնել է, որ իսրայելական պատվիրակությունը կգլխավորի երկրի հետախուզական ծառայության տնօրեն Դէվիդ Բա՛րնեան։
Ավելի վաղ Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի առաջնորդները համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով Իսրայելին և ՀԱՄԱՍ շարժմանը վերսկսել հրադադարի շուրջ բանակցությունները։ Միջնորդները նաև հայտարարել են համաձայնագրի վերջնական նախագիծ ներկայացնելու պատրաստակամության մասին, որը հիմնված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջ քաշած սկզբունքների վրա։
Մանրամասները՝ ռեպորտաժում։