Թուրքիայի իշխանությունները նախատեսում են մատնահետքեր վերցնել երկիր ժամանող օտարերկրացիներից։ Այդ մասին Sabah թերթին հայտնել է ներքին գործերի նախարարության ղեկավար Ալի Երլիկայան։
«Ինչպես ԱՄՆ-ում և Անգլիայում, Թուրքիա ժամանողներից էլ մատնահետքեր կվերցնեն»,- ասել է նախարարը՝ չհստակեցնելով, թե երբ է նախատեսվում սկսել ծրագիրը։
Նա նաև հայտնել է հանրապետությունում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած անձանց ինքնությունը հաստատող փաստաթղթերի պատճենման ծրագրերի մասին: Առաջին հերթին դա վերաբերում է երկրում բնակվող Սիրիայի քաղաքացիներին։
Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալով՝ հանրապետությունում կա 4,4 միլիոն օտարերկրացի, որից 3,1 միլիոնը Սիրիայի քաղաքացի է։