Օգոստոսի 13-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ ժամը 7.10-ին Շարմ էլ Շեյխ-Երևան չվերթով ժամանել է Հայաստան և տանը նկատել է, որ պայուսակից դյուրակիր համակարգիչը գողացել են:
««Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ոստիկանները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Երևանի բնակիչ 36-ամյա տղամարդը նույն օրը Կոտայքի մարզի Պտղնի գյուղի տներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին:
Գողոնն առգրավվել է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին»,- ասված է հաղորդագրության մեջ: