«Զվարթնոց» օդանավակայանում Փարիզի օլիմպիական խաղերի մեր մեդալակիրներին դիմավորել են մարզաշխարհի ներկայացուցիչները, հարազատները և մեծ թվով երկրպագուներ: Հայաստանը 33-րդ ամառային օլիմպիական խաղերում նվաճել է 4 մեդալ՝ 3 արծաթե, 1 բրոնզե: Գյումրեցի երկու մարզիկին՝ Արթուր Ալեքսանյանին ու Վարազդատ Լալայանին, մեծ շուքով են դիմավորել հարազատ քաղաքում:
Մանրամասները՝ Քրիստինա Մկրտչյանի ռեպորտաժում։