Ուկրաինական կողմը հայտնել է, որ մեկ օրվա ընթացքում ուկրաինական ստորաբաժանումները 1-3 կմ առաջ են շարժվել Կուրսկի մարզում և վերահսկողության տակ են վերցրել Ռուսաստանի ևս 40 քառ. կմ տարածք։
Ուկրաինական բանակը վերահսկում է Կուրսկի 74 բնակավայր, հայտարարել է երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էլ նշել է, որ Ուկրաինան նորից իր ձեռքն է վերցրել նախաձեռնությունը։
Ռուսական կողմն էլ հայտարարել է, որ անցած 24 ժամվա ընթացքում ռուս զինվորականները դադարեցրել են Ռուսաստանի տարածք Ուկրաինայի զինված ուժերի ներխուժման փորձերը՝ Կուրսկի շրջանի Կորենևսկի շրջանի չորս բնակավայրի մոտ:
Ռուսական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ Կուրսկի շրջանի մարտերի ընթացքում Ուկրաինայի Զինված ուժերը օրական կորցրել են մինչև 420 զինվորական և 55 զրահամեքենա, իսկ ընդհանուր առմամբ այս տարածաշրջան ճեղքման սկզբից ի վեր՝ մինչև 2030 մարդ և 35 տանկ: Ուկրաինացի զինվորականները չեն մեկնաբանել Կուրսկի մարզում կորուստների մասին տեղեկությունները։