Հորդառատ անձրևներ, փոթորկոտ քամի և կարկուտ` Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում։ Բնական աղետը Գերմանիայում, հիմնականում հարվածել է Կենտրոնական և Հարավային շրջաններին: Տապալվել են մի քանի բարձրավոլտ գիծ, քաղաքներում հեղեղվել են փողոցներն ու նկուղները։
Ընկած ծառերը փակել են մի քանի մայրուղի, իսկ Բավարիայում 260 ուղևոր տեղափոխող Eurocity միջազգային գնացքը բախվել է շրջված ծառին, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել:
Գերմանիայում փոթորկոտ եղանակը հաջորդել է տարվա ամենաշոգ օրվան: Երկրի հարավ-արևմուտքում ջերմաստիճանը նախորդ օրը հասել է 36,5 աստիճանի։
Բելգիայում փոթորկի «դեղին» նախազգուշացում է հայտարարվել ամբողջ երկրում, իսկ «նարնջագույն» նախազգուշացում՝ Լիմբուրգում և Լիեժում։ Բրյուսելի և Անտվերպենի մի քանի փողոց հեղեղված է և արգելափակված։