Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հաստատել է, որ օգոստոսի 15-ին իսրայելական պատվիրակությունը ներկա կլինի Կատարի մայրաքաղաք Դոհայում կայանալիք բանակցություններին։
Նախատեսված է բանակցել Գազայի հատվածում հրադադարի հաստատման և պատանդների ազատ արձակման հարցերի շուրջ։
Ավելի վաղ «ՀԱՄԱՍ»-ի ներկայացուցիչը ՌԻԱ-Նովոստիին հայտնել էր, որ իրենք չեն պատրաստվում մասնակցել բանակցություններին։