Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի Մաթևոս Մադաթյանի անվան միջնակարգ դպրոցի 4-րդ «Ա» և «Բ» դասարանների աշակերտներն այսօր մի քանի ժամ անցկացրել են կառավարությունում: Վարչապետն աշակերտներին հյուրընկալել է իրենց խնդրանքով: Նրանք զրուցել են Նիկոլ Փաշինյանի հետ, հարցեր տվել նրան: Երկրի ղեկավարն աշակերտներին հրավիրել է նաև իր աշխատասենյակ, նիստերի դահլիճ, հանդիպումների սրահներ: Աշակերտները եղել են նաև գլխավոր ժամացույցի սրահում, որտեղ պահվում են Կառավարության պատմությունը ներկայացնող ցուցանմուշներ:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։