ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը շնորհավորել է Փարիզից մեդալով վերադարձած օլիմպիականներին։
«Շնորհավորում ենք ՀՀ-ն ներկայացնող օլիմպիական մեդալակիրներին, ովքեր Փարիզի օլիմպիական խաղերում արժանացան 3 արծաթյա և 1 բրոնզե մեդալի։ Կեցցե՛ք»,- նշված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։
Հայաստանը 33-րդ ամառային օլիմպիական խաղերում նվաճել է 4 մեդալ՝ 3 արծաթե, 1 բրոնզե՝
-
Արթուր Դավթյան (մարմնամարզություն)
-
Արթուր Ալեքսանյան (ըմբշամարտ)
-
Վարազդատ Լալայան (ծանրամարտ)
-
Մալխաս Ամոյան (ըմբշամարտ)։