Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում կայացած հանդիպման վերաբերյալ 2024 թ․ օգոստոսի 14-ին կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Երմուխամբետ Կոնուսպաևի հետ։ Այդ մասին հայտնում են Ղազախստանում Հայաստանի դեսպանությունից:
Ղազախստանի Հանրապետության նախագահ Կ․ Տոկաևի՝ 2024թ․ ապրիլի 15-ին Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում դիտարկվել են հայ-ղազախստանյան օրակարգի արդի հարցերը՝ առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար, գիտատեխնիկական և այլ ոլորտներում երկկողմ փոխգործակցության հետագա առաջմղման շեշտադրմամբ։
Քննարկվել է նախատեսվող երկկողմ միջոցառումների ժամանակացույցը և կազմակերպման ընթացքը։