Քաջարան աշխատանքային այցի ընթացքում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նաև ծանոթացել է ՀՀ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, որակին ու արդյունքներին։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։
Օգոստոսի 13-ին, մասնավորապես, մարզպետը դիտարկել է Աբովյան և Գայի փողոցների բակերի և Շիրվանզադեի փողոցի բակային հատվածների հիմնանորոգման աշխատանքները․ այս ծրագրերը մեկնարկել են 2023 թվականից։
Դիտարկված որոշ սուբվենցիոն ծրագրերում ժամկետների հետ կապված խնդիրներ են առկա, ու մարզի ղեկավարի կողմից հանձնարարականներ են տրվել խստորեն հետևողական լինել աշխատանքների ավարտի ժամկետներն ապահովելու համար ու այսուհետ բացառել շինաշխատանքների ձգձգումն ու սահմանված ժամկետում նախատեսված արդյունքներ չունենալը։