«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթում Հայկ Հեքեքյանը ելույթ կունենա 5-րդ համարի ներքո. կկատարի Լ. Օգյուստ Լեբրունի կոնցերտ Հոբոյի և նվագախմբի համար թիվ 1, 1-ին մասը։
Մրցույթի հաղթող մասնակիցն ընտրվելու է ժյուրիի քվեարկությամբ, որի նախագահն է նորվեգացի դիրիժոր Թաբիթա Բերգլունդը։
Ժյուրիի կազմում են նաև հայազգի դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանը, կլարնետահար Անդրեաս Սունդենը Շվեդիայից և հարվածային գործիքներ նվագող ավստրիացի Մարտին Գրուբինգերը:
«Պատանի երաժիշտների Եվրատեսիլի» բոլոր մասնակիցները ելույթ կունենան Նորվեգական ռադիոյի նվագախմբի հետ` Էյվինդ Օդլանդի ղեկավարությամբ։
Հետևեք մրցույթին օգոստոսի 17-ին` ժամը 23:00-ին, Առաջինի ուղիղ եթերում: