Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 14-ից մինչև սեպտեմբերի 14-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Մոսկովյան փողոցի՝ Մոսկովյան փ.- Խանջյան փ. խաչմերուկից մինչև Մոսկովյան փ. -Թումանյան փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
«Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:
Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում»,- ասված է քաղաքապետարանից տարածած հաղորդագրության մեջ: