«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 15-ին ժամը 09:30-18:00 կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի՝ Շիրազի, Դարմոյան և Մաշտոցի փողոցների, Ազատամարտիկների 2-րդ նրբանցքի, Ավետիսյան փողոցի և նրբանցքների, Աբովյան 4-րդ, 5-րդ նրբանցքների, Ե.Չարենցի 3-րդ, 4-րդ նրբանցքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: