«Ֆեստիվառը» գնում է Եղեգնաձոր:
Օգոստոսի 24-ին, ժամը 19:30-ին Եղեգնաձորի Քաղաքային ամֆիթատրոնում ելույթ կունենա «Լադանիվա» խումբը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և Առաջին ալիքը բոլորին հրավիրում են միանալու երաժշտական գունեղ տոնին:
-
տեղական արտադրանքի տոնավաճառ
-
համերգ Վայոց ձորի արտիստների և խմբերի մասնակցությամբ
-
այցելություն մարզի տեսարժան վայրեր
Տեղական արտադրանքի տոնավաճառը կգործի օգոստոսի 24-ին:
«Վայոց ձորի մարզի փոքր ու միջին տնտեսվարողներին անվճար տրամադրվելու են վրաններ, որտեղ վերջիններս կարող են ներկայացնել իրենց ապրանքներն ու ծառայությունները և վաճառք իրականացնել:
Տոնավաճառին մասնակցելու համար հարկավոր է
[email protected] հասցեին ուղարկել ձեր կազմակերպության անունը, հեռախոսահամարը և գործունեության ոլորտը:
Դիմելու վերջնաժամկետն օգոստոսի 19-ն է:
Հարցերի դեպքում զանգահարել 093650020 հեռախոսահամարով: