ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Գազայում կրակի դադարեցման մասին պայմանագրի կնքման պարագայում ակնկալում է, որ Իրանը կհրաժարվի Իսրայելին ուղղվելիք հնարավոր հարվածից։ Այդ մասին նա հայտնել է Սպիտակ տան լրագրողներին։
«Ես սպասում եմ, որ այդպես կլինի»,- ասել է նա՝ ի պատասխան հարցի՝ կարող է արդյոք Իրանը հրաժարվել Իսրայելին հարվածելու որոշումից, եթե Գազայում ձեռք բերվի կրակի դադարեցման մասին համաձայնություն։