Մոլդովան չի պատրաստվում իր տարածքում F-16 կործանիչներ տեղակայել Ուկրաինայի համար՝ հայտնել են Հանրապետության ԱԳՆ-ից։
Նշվում է, որ Մոսկվայում Մոլդովայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն՝ ԶԼՄ-ներում Ուկրաինայի համար F-16 ինքնաթիռներ տեղակայելու՝ Մոլդովայի մտադրության մասին հաղորդագրությունների պատճառով:
«Մոլդովան չի ընդունում և չի ընդունի սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ ինքնաթիռներ, որոնք նախատեսված են Ուկրաինայի համար»,- ասված է Մոլդովայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Նշվում է, որ տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: ԱԳՆ-ն ընդգծել է, որ Մոլդովան չեզոք պետություն է, և նրա ղեկավարությունը շարունակելու է պահպանել չեզոքության սկզբունքը: