Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում (սեպտեմբերի 14-15) Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը հայտարարում է գեղանկարչական աշխատանքների մրցույթ` «Ավ. Իսահակյանը, հայ և եվրոպական ճարտարապետական հուշարձանները» թեմայով:
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ մրցույթին կարող են մասնակցել 10-18 տարեկան պատանիներ ու երիտասարդներ:
«Մրցույթի թեմաների մասին տեղեկատվությունը պարբերաբար տեղադրվում է տուն-թանգարանի
ֆեյսբուքյան և
ինստագրամյան էջերում՝ ուղղորդելու մասնակիցներին հայկական կամ եվրոպական ճարտարապետական կոթողները պատկերելու ընտրության հարցում:
Գեղանկարները պետք է ներկայացնել տուն-թանգարան մինչև օգոստոսի 29-ը ներառյալ՝ A3 ձևաչափով և շրջանակով:
Աշխատանքները կգնահատի մասնագիտական հանձնաժողովը, և ընտրված լավագույնները կցուցադրվեն «Նարեկացի» արվեստի միությունում կազմակերպված ժամանակավոր ցուցահանդեսում:
Առաջին տեղը զբաղեցնողը կստանա դրամական պարգև, երկրորդ և երրորդ տեղերը` հատուկ մրցանակ և պատվոգիր: Մրցույթի մյուս մասնակիցները կստանան շնորհակալագրեր:
Մասնակիցների համար մրցույթի ավարտին կկազմակերպվի թանգարանի կողմից նկարահանված «Վարպետը» անիմացիոն ֆիլմի դիտում:
Մանրամասների և լրացուցիչ տեղեկությունների համար պետք է զանգահարել +374 10 58 73 80, +374 98 58 73 80 հեռախոսահամարներին ամեն օր` երեքշաբթի-կիրակի՝ ժամը 11:00-16:00-ին:
Մրցույթի գործընկերն է «Նարեկացի» արվեստի միությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: