Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ Գեորգի Տիխին հայտարարել է, որ Կուրսկի շրջանում Ուկրաինայի գործողության նպատակը ոչ թե տարածքների գրավումն է, այլ Ուկրաինայի տարածքը ռուսական հարվածներից պաշտպանելը: Նրա խոսքով՝ Կիևի գործողությունները լեգիտիմ են, իսկ Ուկրաինայի զինված ուժերը չի խախտում միջազգային մարդասիրական իրավունքը։
Տիխին նշել է, որ ուկրաինական ուժերը Կուրսկի շրջանում հասնում է իր նպատակներին: Նա հավելել է, որ Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի ռազմական գործողությունն օգնում է ռազմաճակատին՝ թույլ չտալով ՌԴ-ին լրացուցիչ ստորաբաժանումներ տեղափոխել Դոնեցկ:
«Որքան արագ Ռուսաստանը համաձայնի արդար խաղաղության վերականգնմանը, մասնավորապես՝ խաղաղության բանաձևի հիման վրա, այնքան ավելի արագ կդադարեն Ուկրաինայի պաշտպանության ուժերի հարձակումները Ռուսաստանի տարածքի վրա»,- ընդգծել է Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը։