Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցութան համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ը արդեն այս շաբաթ պատրաստվում է Իրանի կամ Մերձավոր Արևելքում նրա աջակցությունը ստացող խմբավորումների կողմից լուրջ հարձակումների:
Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ը ամրացրել է իր տարածաշրջանային ուժերը և կիսում է Իսրայելի մտահոգությունները՝ Իրանի աջակցությամբ հնարավոր հարձակման վերաբերյալ։
«Դա կարող է տեղի ունենալ այս շաբաթ»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իսրայելը ստիպված լինի պաշտպանվել նոր հարձակումից, ինչպես դա եղավ ապրիլին։ Քիրբին վստահեցրել է, որ նման պարագայում ԱՄՆ-ը կօգնի Իսրայելին։