Միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները և քաղաքական հետապնդումների հետևանքով արտերկրում ապաստանած ադրբեջանցի ակտիվիստները բաց նամակ են հղել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի քարտուղարությանը՝ կոչ անելով կլիմայական գագաթնաժողովներ չանցկացնել ավտորիտար երկրներում։
Նրանք բողոք են հայտնել ՄԱԿ-ի համաժողովների անցկացման հարցում «ռեպրեսիվ կառավարություններին արտոնություններ տալու» դեմ: Նամակի հեղինակներն ընդգծել են, որ COP29-ն Ադրբեջանում անցկացնելու որոշումից հետո երկրում ուժեղացել է ճնշումը քաղաքացիական հասարակության նկատմամբ՝ այն ամբողջությամբ վերացնելու նպատակով։
Միջազգային այլ լուրերը՝ տեսաշարում: