Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Հայաստանի և Աբու Դաբիի ֆոնդային բորսաները: Հայկական կողմի կարծիքով՝ գործընկերային ծրագրերը կծառայեն Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը և հնարավորություն կստեղծեն օտարերկրյա պոտենցիալ ներդրողների համար: Այս գործընկերության միջոցով Հայաստանի ֆոնդային բորսան նպատակ ունի դառնալ Մերձավոր Արևելքի և Եվրոպայի դինամիկ շուկաները կապող կարևոր կամուրջ։
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: