Օգոստոսի 13-ին` ժամը 12:01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհին՝ Գեղակերտ գյուղի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են Opel (վարորդ՝ Ս․ Ա․, ծնված 1985 թ.) և GAZ (վարորդ՝ Հ․ Գ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից առվի մեջ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը: