Կանանց հիմնահարցերի ոլորտում համայնքային խնդիրների ու մարտահրավերների լուծմանն ուղղված աշխատանքներին, իրականացվող ընթացիկ ծրագրերին ծանոթանալու նպատակով շարունակվում են մարզային այցելությունները։ Այդ մասին հայտնում են ԱՍՀՆ-ից:
«Արթիկ համայնքում կազմակերպված կլոր-սեղան քննարկմանը մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, Արթիկ համայնքի ավագանու անդամ Լիլիթ Հաջաթյանը, միջազգային գործընկերներ, համայնքի բնակիչներ։
Հանդիպման ընթացքում զրուցել են կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության, համայնքային աշխատանքներում որոշումների կայացման գործընթացում կնոջ մասնակցության, ինչպես նաև պատմել իրենց անցած ճանապարհի ու կենսափորձի, այն սկզբունքների ու առաջնահերթությունների մասին, որոնք կարևոր խթան կարող են հանդիսանալ կնոջ ներուժի բացահայտման և կիրառման գործում։ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն ևս խոսել են իրենց խնդիրների, արդեն իսկ հաղթահարած դժվարությունների և ապագա անելիքների մասին։
Ներկաների խոսքով՝ նմանատիպ հանդիպումները առաջին հերթին կարևոր են պետական մարմինների համար՝ հասկանալու ինչպես մշակել ու իրականացնել ոլորտային ծրագրերն ու ռազմավարությունները՝ դրանք դարձնելով առավել թիրախային, հասցեական ու արդյունավետ։
Քննարկումը կազմակերպվել էր ՄԱԶԾ «Կանայք կանանց համար» մենթորության նախագծի մենթոր-մենթի համագործակցության շրջանակում»,- նշվում է հաղորդարության մեջ։