Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 13-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 18։00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ-Արևիկ ափամերձ տարածքի գազասպառողների, «Գեղեցկուհի Անահիտ» ՍՊԸ-ի, «Կոնդ» ԱՁ-ի, սեփականատեր Հենզել Պետրոսյանի, «Արթ Բիլդ» ՍՊԸ-ի, «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի, «Վան հանգստյան տուն» ՍՊԸ-ի, «Սևան Ռեզորթ» ՍՊԸ-ի, «Արևիկ առողջարան» ՍՊԸ-ի, սեփականատեր Վ․Գրիգորյանի, սեփականատեր Ն․Վարդանովայի գազամատակարարումը։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից։