Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է իրականացնել սեզոնային զբաղվածության խթանման ծրագիրը, որի նպատակը գյուղացիական տնտեսություններին աջակցություն տրամադրելն է: Ծրագրի շահառու կարող են դառնալ մինչև 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող՝ աշխատաշուկայում անմրցունակ անձինք: Աջակցության առավելագույն գումարը 350 հազար դրամ է:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում: