Իրավիճակը Կուրսկի ուղղությամբ շարունակում է լարված մնալ: Ռուսական կողմի տվյալով՝ 28 բնակավայր անցել է Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողությանը: Սահմանամերձ բնակավայրերից հազարավոր մարդիկ են տարհանվել: Ռուսաստանի նախագահը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել: Ուկրաինայի նախագահն էլ օգոստոսի 6-ից ի վեր առաջին անգամ ընդունել է, որ ուկրաինական զորքերը գործողություն են իրականացնում Կուրսկի շրջանում։
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։