«Տարածաշրջանում բարդ իրավիճակ է: Այսօր թշնամու վերահսկողության տակ է հայտնվել 28 բնակավայր և մեզ հայտնի չէ այնտեղ գտնվող մոտ երկու հազար մարդու ճակատագիրը»,-հայտնել է Կուրսկի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիռնովը՝ ՌԴ ուժային բլոկի ներկայացուցիչների հետ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ։
Սմիռնովի խոսքով՝ 180 հազար մարդ ենթակա է տարհանման, սակայն իշխանություններն առայժմ վտանգավոր գոտուց դուրս են բերել 121 հազարին: Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների արդյունքում 12 խաղաղ բնակիչ է զոհվել, 121 մարդ վիրավորվել է։
ՌԴ ուժային բլոկի ներկայացուցիչների հետ կայացած նիստում նախագահ Վլադիմիր Պուտինը պարզաբանել է, թե ինչու է Կիևը մերժում խաղաղ կարգավորման Մոսկվայի առաջարկները։ Երկրի ղեկավարը Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներն անվանել է ապագայում Կիևի բանակցային դիրքերը բարելավելու փորձ։