Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ ինչ էմոցիաներ ունի օլիմպիական խաղերից հետո։
«Էմոցիաները տեսաք՝ մեդալի գույնն էր պետք ինձ, իմ ուզած գույնը»,- ասաց նա։
Հարցին՝ հնարավո՞ր է՝ բան փոխվի, Ալեքսանյանը նշեց, որ հույս կա, արդեն բողոքարկել են։
«Հիմա տեսանյութն են ուզում, տեսանյութով էլ սաղ պարզ երևում է»,- նշեց նա։
Ալեքսանյանի խոսքով՝ բողոքարկման արդյունքում արդարության վերականգնման պրակտիկա եղել է, բայց ոչ՝ օլիմպիական խաղերում։ Վերջինս նշեց, թե անարդարության դեպքեր իր հետ շատ են պատահել, դիտավորություն կա դրանցում, թե՝ ոչ, դժվարացավ պատասխանել։
Խոսելով վերջին գոտեմարտի ժամանակ իր նկատմամբ մրցավարական անարդարության, նաև՝ հարթակում իր մրցակցին ապագայում երկրպագելու մասին՝ Ալեքսանյանը նշեց,
«Սարաբին մեղավոր չէ, նա ինչ անի, մեղքը մրցավարներինն է»։