Գլխավոր դատախազությունը հայտարարել է հանցագործությունների շղթայի աննախադեպ բացահայտման մասին: Կոռուպցիա, կաշառք, հարկերից խուսափում, փողերի լվացում ու հափշտակում. 76 դրվագով է անցնում Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, որի արարքների հետևանքով պետությանը հասցվել է 350 միլիոն դոլարի վնաս: Գործով մեղադրյալ է 13 անձ, որոնցից 3-ը կալանավորված են:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։