Սոցցանցերում տարածված տեսանյութից երևում է, թե Մարտունու Երանոս գյուղում ինչ ուժգնությամբ է զգացվել երկրաշարժը: Երանոսի վարչական ղեկավար Սաշա Բավեյանը
«Լուրեր»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ գյուղում որոշ տներ են վնասվել, ճաքեր կան, ձևավորված հանձնաժողովը ամբողջ օրը աշխատել է, գնահատել վնասի չափը, տվյալները կներկայացնեն առաջիկայում։
Հիշեցնենք, որ գիշերը՝ ժամը 02։02-ին,
երկրաշարժ է գրանցվել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 4.2 մագնիտուդով: Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 5 բալ, Կոտայքի մարզում՝ 4 բալ և Երևանում՝ 2-3 բալ։ Ուժեղ երկրաշարժի սպառնալիքի հավանականությունը փոքր է, սակայն օջախային գոտում
հնարավոր է թույլ հետցնցում: