Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Շըռնաք նահանգի Սիլոփի շրջանում տեղի է ունեցել մեքենայի պայթյուն, կան զոհեր։
Ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտնել է, որ միջադեպի հետևանքով մահացել է առնվազն 2 մարդ, 8 տուժածից երկուսի վիճակը ծանր է։ Պայթյունից հետո տարածաշրջանում սկսվել է լայնածավալ գործողություն։
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ նախնական վարկածներից մեկի համաձայն՝ տեղի է ունեցել հարձակում, որն իրականացվել է Հյուսիսային Իրաքից: