Օգոստոսի 5-ից 11-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 600 դեպք, որից 248-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 153, փլուզման, որոնողափրկարարական՝ 3-ական, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 4, պայթյունի, վայրի կենդանիների հարձակման՝ 2-ական, ուժեղ քամու, դարափուլի, դժբախտ պատահարի, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական, թունավորման՝ 7, օձի նկատման՝ 39, կեղծ ահազանգի՝ 6, ինքնասպանության փորձի՝ 13, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 73, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 174, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 41, հրդեհի կեղծ կանչի՝ 23, 52 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 12 դեպք:
Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 17 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 13 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 183, զոհվել՝ 9 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 13 մարդ:
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները: