Հերացի փողոցում երեկ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հոսպիտալացված տուժածներից 2-ի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, 7-ինը` միջին ծանրության: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
9 քաղաքացի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:
Հիշեցնենք՝ երեկ առավոտյան ցորենով բեռնված բեռնատարը բախվել էր թիվ 36 երթուղին սպասարկող ավտոբուսին, այնուհետև կայանած մեկ այլ ավտոմեքենայի և կողաշրջվել։ 18 քաղաքացի տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոններ: