Օգոստոսի 11-ին, ժամը 16:42-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված տուժած:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Քեթի գյուղի 4-րդ փողոցի սկզբնամասում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ. Մ., ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը (մոտ 8 մ):
Փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Բժիշկները տուժածին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն. քաղաքացին հրաժարվել է հոսպիտալացումից:
Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը: