Սարալանջի ճանապարհից դեպի Հերացի փողոց հատվածում բախվել են ցորենով բարձված «ԿամԱզ»-ը և թիվ 36 երթուղին սպասարկող MAN մակնիշի ավտոբուսը։ Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
«Վթարի հետևանքով 17 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր ԲԿ-ներ»,- Ֆեյսբուքի էջում գրել է Կոստանյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ օգոստոսի 11-ին՝ ժամը 09:10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հերացի և Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, և կան տուժածներ: