Սարսափած եմ Գազայում որպես ապաստան ծառայած դպրոցի լուսանկարներից, որը տուժել է իսրայելական հարվածից և հանգեցրել տասնյակ պաղեստինցի զոհերի՝ X-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Վերջին շաբաթների ընթացքում թիրախավորվել է առնվազն 10 դպրոց։ Այս զանգվածային սպանություններն արդարացում չունեն։ Մենք անհանգստացած ենք զոհերի սարսափելի ընդհանուր թվից։ Պատերազմի սկզբից ի վեր սպանվել է ավելի քան 40 հազար պաղեստինցի:
Մենք ցավում ենք և դատապարտում ենք նախարար Սմոդրիչին, որը դեմ է համաձայնագրին՝ ի հեճուկս Իսրայելի ժողովրդի շահերի։ Հրադադարը խաղաղ բնակիչների սպանությունները դադարեցնելու և պատանդների ազատ արձակումն ապահովելու միակ միջոցն է»,- նշել է Բորելը։