Ռուսաստանի Կուրսկի, Բրյանսկի և Բելգորոդի շրջաններում սահմանվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ։
«Ազգային հակաահաբեկչական կոմիտեի նախագահ, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը որոշել է 2024 թվականի օգոստոսի 9-ից հակաահաբեկչական գործողությունների անցկացում կազմակերպել Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի շրջաններում»,- նշել են Ազգային հակաահաբեկչական կոմիտեում։
Նշվում է, որ դրա նպատակն է ապահովել քաղաքացիների անվտանգությունը և կանխել «ահաբեկչությունները Ուկրաինայի կողմից, որը փորձել է ապակայունացնել իրավիճակը Ռուսաստանի Դաշնության շրջաններում»։