Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը չի փոխել ծրագրերը և օգոստոսի 12-ին կայցելի Ռուսաստան:
Այդ մասին հայտնել են Պաղեստինի դեսպանությունից՝ մեկնաբանելով ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից և պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումից հետո նախագահի ժամանակացույցի հնարավոր փոփոխությունը:
Ռուսական ТАСС գործակալությունը հայտնել է, որ Պաղեստինի նախագահի այցը կտևի երկու օր, սպասվում է հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: