Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին «ռազմական հանցագործություն և ցեղասպանության դրսևորում» է անվանել Իսրայելի բանակի հարվածը Գազայի հատվածում գտնվող դպրոցին, որի հետևանքով զոհվել է 93 պաղեստինցի:
Նրա խոսքով՝ ևս մեկ անգամ ապացուցվեց, որ Իսրայելը չի պահպանում միջազգային իրավունքի նորմերն ու բարոյական սկզբունքները։
«Այս դաժան ռեժիմին դիմակայելու միակ միջոցը մուսուլմանական և ազատատենչ երկրների հաստատուն և վճռական գործողություններն են՝ ուղղված Պաղեստինի ժողովրդին և օկուպացիային ու ագրեսիային նրա օրինական դիմադրությանը արդյունավետ աջակցելուն»,- հավելել է դիվանագետը:
Նա կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և այլ միջազգային կազմակերպությունների պատասխանատվության ենթարկել Իսրայելին իր գործողությունների համար:
Կատարի իշխանությունները ևս դատապարտել են Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածը Գազայի դպրոցին և կոչ են արել միջազգային հետաքննություն անցկացնել Գազայի հատվածում տեղահանված անձանց ապաստարանների և դպրոցների վրա իսրայելցի զինվորականների հարձակումների վերաբերյալ: